Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, բայց ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում չառաջադրեց նրան և ընտրեց Նիկոլ Փաշինյանին»․ էդմոն Մարուքյան

«Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, բայց  ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում չառաջադրեց նրան և ընտրեց Նիկոլ Փաշինյանին»․ էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
16:23, 16 февраль 2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նաև հայտարարեց, որ իշխանությունը նա հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ 

Ես, որպես 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հիշում եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ 

2018թ. մայիսի 08-ի ընտրությանը «Հանրապետականը» կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը՝ «Հանրապետական» խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ 

Եվ ըստ այդմ՝ Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին», ասված է պատգամավորի գրառման մեջ։