Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք մեր բանակի արդիականացման ու հզորացման համար»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք մեր բանակի արդիականացման ու հզորացման համար»․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն / Հասարակություն
16:38, 16 февраль 2021
Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․  «ՀՀ ՊՆախարար գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին ենք ներկայացրել, թե մեր 15 հանձնաժողովների իրավասության ներքո գտնվող ոլորտներում, կոնկրետ պաշտպանության բնագավառում Հանրային խորհուրդն ու իր հանձնաժողովներն ինչ են պատրաստվում անել սեփական նախաձեռնությամբ։ Ու քանի որ մեր օրակարգը ձևավորվում է ոչ միայն ներքևից՝ հանրության ու մեր կողմից, կարևոր էր լսել, թե կառավարությունը ինչ է ակնկալում մեզանից ու ինչ խնդիր է դնում մեր առջև կառավարությունը։ 

Այդ նախագծերից մեկը պաշտպանությունը, արդյունաբերություն-անվտանգությունն ու գիտությունը կապող միջավայրի ստեղծումն է, որի կապակցությամբ արդեն 5 քննարկում է կայացել ու քաղաքականության հայեցակաարգ է պատրաստվում։ Բացի պաշտպանության ոլորտի առաջնահերթությունների մասին պարոն նախարարի ծրագրային պատկերացումները լսելը անչափ հաճելի էր հայտնաբերել, որ ամենից զատ առկա է տասնամյակներով չլուծված խոշորագույն խնդրի անհապաղ լուծման գիտակցումը՝ բոլոր ինստիտուտները ներառող անվտանգության համակարգի /հաճախ դա նույնացնում են ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության կամ ԱԱԽ հետ, ինչն այդպես չէ/ ստեղծումը, որտեղ խնդիրները ձևակերպված կլինեն դրա բոլոր բաղկացուցիչ տարրերի համար ու պետությունը ֆերոսմաժորների ժամանակ դիսֆունկցիոնալ վիճակում չի լինի, իսկ ինստիտուտները կգործառնեն մեծ սիներգիայով։ Ու դա վերաբերում է ամեն ինչին՝ պաշտպանական քաղաքականությունից մինչև ռազմական արդյունաբերություն։

Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք մեր բանակի արդիականացման ու հզորացման համար»։