Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատեցինք Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը. Արմեն Գրիգորյան

Հաստատեցինք Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021 – 2022 թթ. համագործակցության պլանը. Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
20:07, 28 апрель 2021
Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել եմ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Երկուստեք ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Կարևորեցինք նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում անդրադարձա հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում հաստատեցինք Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021 – 2022 թթ. համագործակցության պլանը: 

Հանդիպման  ավարտին պայմանավորվածություն ձեռք բերեցինք առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: