Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ աշխատակազմի հետ

Քաղաքականություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: