Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Քաղաքականություն
21:37, 28 апрель 2021
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների եւ ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը: 

Այս նիստին ըստ ամենայնի կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ հենց այդ պատճառով էլ կառավարության վաղվա նիստը կսկսվի մեկ ժամ շուտ:

Նշենք, որ ավելի վաղ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաեւ Հայաստանի համաձայնությունը։