Բլինկենը Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ԼՂ կարգավորման հարցով

Քաղաքականություն
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ) Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», - նշել է գերատեսչությունը: