Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթար Հայրապետյանը և իրանցի գործընկերը ընդգծել են համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը

Մխիթար Հայրապետյանը և իրանցի գործընկերը ընդգծել են համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը
Քաղաքականություն
17:33, 16 февраль 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ և վերջինիս շնորհավոել Իսլամական հեղափոխության հաղթանակի տարելիցի կապակցությամբ։

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գործընկերոջս՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։

Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ լավագույն բարեմաղթանքներս եմ հղել Իրանի բարեկամ ժողովրդին։ 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Առանձնահատուկ ընգծել եմ Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։

Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները», ասված է պատգամավորի գրառման մեջ։