Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերը․ Մակրոնի դիվանագիտական խորհրդականը՝ Արմեն Գրիգորյանին

Կարևոր են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերը․ Մակրոնի դիվանագիտական խորհրդականը՝ Արմեն Գրիգորյանին
Քաղաքականություն
20:30, 19 январь 2023
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:

Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով: