Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսանը հավակնություն չունի՞ քաղաքական հայտ ներկայացնելու․ ինչ նպատակով է հանդիպումներ ունենում

Արմեն Սարգսանը հավակնություն չունի՞ քաղաքական հայտ ներկայացնելու․ ինչ նպատակով է հանդիպումներ ունենում
Քաղաքականություն
18:56, 29 апрель 2021
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում տարբեր գործիչների հետ հանդիպումներ է ունենում և մտադիր է քաղաքական հայտ ներկայացնել՝ քաղաքական թիմ հավաքելուց հետո։ Ըստ այդմ, նա փորձում է հանդիպումների միջոցով թիմ հավաքել։

Որոշ տեղեկություններով՝ այդ թիմին է միացել ու նախագահի հետ հանդիպել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանը, որի քաղաքական ապագան ևս անորոշ է։

Մեր հարցմանը ի պատասխան նախագահականից պատասխանել են, թե տեղեկությունները «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և կեղծ են»:

«Հանրապետության նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում և շարունակելու է ունենալ ինչպես օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների, այնպես էլ տարբեր քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական ու պետական գործիչների, մտավորականների, լրագրողների, մասնագիտական տարբեր շրջանակների, անհատների հետ»,-հայտարարել են նախագահականից՝ հավելելով․ «Որևէ հանդիպում չի նշանակում, չի ենթադրում կամ չի պարունակում քաղաքական նպատակ և մտադրություն: Հանրապետության նախագահը որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ և բազմիցս հայտարարել է, որ նպատակ չունի մտնել քաղաքական դաշտ կամ քաղաքական գործունեությամբ զբաղվել»:

Թագուհի Թովմասյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Նրա օգնականը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ Թովմասյանը որևէ որոշում չունի։