Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմած կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմած կմասնակցի ընտրություններին
Քաղաքականություն
20:46, 29 апрель 2021
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից:


Կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության եւ ձեւաչափերի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։ Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։