Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին վտարել ռուս դիվանագետներին

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին վտարել ռուս դիվանագետներին
Քաղաքականություն
22:17, 29 апрель 2021
 Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային. գրում է ria.ru-ն:

«Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:  
  
«Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալիքները, պաշտպանում է Եվրամիության տարբեր երկրների կառավարությունների կողմից ի համերաշխություն ձեռնարկված քայլերը և կոչ է անում ԵՄ պետությունների կառավարություններին, ինչպես Սկրիպալի գործում, ցուցաբերել ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»,- ասված է փաստաթղթում:

Միաժամանակ նշվում է, որ միջազգային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևերը կրում են հռչակագրային են և ոչ  պարտադիր բնույթ: Այնուամենայնիվ, ԵՄ մյուս կառույցները պետք է լսեն պատգամավորների կարծիքները: