Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը նախագահ չէ, այլ մաֆիայի պարագլուխ․ Յագուբլու

Ալիևը նախագահ չէ, այլ մաֆիայի պարագլուխ․ Յագուբլու
Քաղաքականություն
17:48, 24 январь 2023
Ադրբեջանում հերթական պատժաչափը կրելուց հետո ազատ է արձակվել ընդդիմադիր առաջնորդ Թոֆիգ Յագուբլուն։ Քաղաքական գործիչը ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին՝ Բախտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով Բաքվում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ։

Դատարանը Յագուբլուին 30-օրյա կալանքի էր դատապարտել, որի մեծ մասը ընդդիմադիր գործիչն անցկացրել է հացադուլի մեջ, ինչի հետևանքով առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։

Meydan TV-ի հետ զրույցում ընդդիմադիր առաջնորդը պատմել է, որ ծայրահեղ այդ քայլին է դիմել ի նշան բողոքի՝ իրեն ձերբակալելու և կալանավայրում իր իրավունքների ոտնահարման դեմ։

«Այս երկրում չկա՛ դատախազություն, չկա՛ խորհրդարան, չկա՛ նախագահ։ Իլհամ Ալիևը նախագահ չէ, նա մաֆիայի պարագլուխ է։ Որտե՞ղ դիմեի»,- ասել է Յագուբլուն: