Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
Քաղաքականություն
22:46, 24 январь 2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Եվրոպայի խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ հայտնել է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը. գրում է 1lurer.am-ը։

«Մենք տեսնում ենք տարածաշրջանային այլ հակամարտություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Այդպիսին է նաև Լաչինի միջանցքի փակումը»,- նշել է գերմանացի դիվանագետը։

Նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը: