Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ փաստ է. Ջորջ Կատրուգալոս

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ փաստ է. Ջորջ Կատրուգալոս
Քաղաքականություն
23:37, 26 январь 2023
Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ իրականացվում է շրջափակում։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է հույն պատգամավոր Ջորջ Կատրուգալոսը:

«Այն փաստը, որ որոշ ծայրահեղ դեպքերում Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում Հայաստան, չի նշանակում, թե միջանցքը բաց է: Շրջափակման մասին են վկայում նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նման պետությունների կողմից միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարությունները»,- նշել է պատգամավորը:

Նա առաջարկել է դատապարտել շրջափակումը, ինչպես դա արել է Եվրոպական խորհրդարանը և կողմերին կոչ անել՝ հարգել միջազգային իրավունքը, հատկապես Ադրբեջանին, որն էլ չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները: