Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը շատ փոքր մարդ է, որ որոշի, թե ընտրություններն ինչպես են ընթանալու

17 ուժերը 6 ամիս շարունակ գոռում էին, որ չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սակայն այսօր մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ լավ էլ մասնակցելու են։ Իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ նախկինները կարողացան քաղաքական հայտ ներկայացնել։ Հեղափոխությունը նաև նրա համար էր, որ քաղաքական հստակ գնահատական տրվեր։ Արդյո՞ք Փաշինյանը Քոչարյանին բերեց կապեց ժողովրդի վզին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ: