Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Աղաջանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Սարգիս Խանդանյանը. Արթուր Հովհաննիսյան

Էդուարդ Աղաջանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Սարգիս Խանդանյանը. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
20:34, 28 январь 2023
Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ հունվարի 27-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք որոշում կա, թե ով կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին, ասաց. «Այո, որոշում կա, խմբակցությունը որոշում է կայացրել, որ Էդուարդ Աղաջանյանին այդ պաշտոնում կփոխարինի Սարգիս Խանդանյանը»։

Հովհաննիսյանը նշեց, որ դրա մասին առաջիկայում արդեն պաշտոնական լրահոսով խմբակցությունը կտեղեկացնի։