Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հրթիռներ, որոնք կարող են խոցել 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները. Reuters

ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հրթիռներ, որոնք կարող են խոցել 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները. Reuters
Քաղաքականություն / Աշխարհ
11:49, 01 февраль 2023
ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ, որում, ինչպես սպասվում է, առաջին անգամ կներառվեն մեծ հեռահարության հրթիռներ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների։

Գործակալության տվյալներով՝ խոսքը Boeing և Saab Group ընկերությունների արտադրության GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) հրթիռների մասին է։ Նրանց հեռահարությունը 150 կիլոմետր է։ GLSDB հրթիռները կարող են արձակվել նաև HIMARS կայանքներից։

 Օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ, գրում է Reuters-ը։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ այն նաև կներառի Patriot ՀՕՊ համակարգերի համար օժանդակ սարքավորումներ, բարձր ճշգրտության զինամթերք և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր: