Ղազախստանը որոշել է փակել Ռուսաստանում առևտրային իր ներկայացուցչությունը

Քաղաքականություն / Աշխարհ
Ղազախստանը որոշել է փակել իր առևտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում՝ կապված պետական մարմինների աշխատանքի օպտիմալացման հետ, չորեքշաբթի հայտնել է հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ղազախստանի Առևտրի և ինտեգրման նախարարությունը «Բաց նորմատիվ իրավական ակտեր» պորտալում հանրային քննարկման համար տեղադրել էր Ռուսաստանում առևտրային ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին որոշման նախագիծը:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ առևտրային ներկայացուցչության փակման որոշումը «պայմանավորված է նրանով, որ ներկայումս ստեղծվել են բոլոր ինստիտուցիոնալ պայմանները, որպեսզի ղազախական բիզնեսը աշխատի ռուսական ուղղությամբ և լուծի բոլոր գործառնական խնդիրները»։
«Միևնույն ժամանակ, ազատված ստորաբաժանումները կօգտագործվեն այլ երկրներում Ղազախստանի դիվանագիտական ներկայությունն ուժեղացնելու համար»,- ասվում է զեկույցում։
Անահիտ Խաչատրյան