Էնթոնի Բլինքենը Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական

Քաղաքականություն / Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական։ Այս մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում։
«Այսօր ես հայտարարում եմ Լուի Լ. Բոնոյին Կովկասի բանակցությունների գծով մեր նոր ավագ խորհրդական նշանակելու մասին։ Նրա ջանքերը կնպաստեն Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր աշխատանքին»,- ասել է Բլինքենը։
Անահիտ Խաչատրյան