Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց «ազգային» հռչակած ուժերն ասում են, որ ՌԴ-ն Լաչինի միջանցքը չի բացում, որովհետև առաջինը Հայաստանը դա չի պահանջում, իսկ իրականում այդ «ազգային» ուժերի նպատակը ամբողջ պետության վերածումն է ազգային միավորի՝ ինչ-որ կայսրության կազմում․ Վ․ Ալեքսանյան

Իրենց «ազգային» հռչակած ուժերն ասում են, որ ՌԴ-ն Լաչինի միջանցքը չի բացում, որովհետև առաջինը Հայաստանը դա չի պահանջում, իսկ իրականում այդ «ազգային» ուժերի նպատակը ամբողջ պետության վերածումն է ազգային միավորի՝ ինչ-որ կայսրության կազմում․ Վ․ Ալեքսանյան
Քաղաքականություն / Հայաստան
09:47, 02 февраль 2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«2021թ.-ին հայտնի մի քանի միջադեպերից հետո, երբ մեր զինվորները առանց մարտի ուղղակի գերի էին հանձնվել, իրենց «ազգային» հռչակած ուժերն ասում էին. «Եթե դու քո երկրի համար չես կռվում, ոչ մի դաշնակից էլ չպիտի գա ու կռվի»։ 

2022 թ.-ի սեպտեմբերի 13-15-ից հետո, երբ մեր զինվորները կյանքի ու մահվան կռիվ տվեցին հանուն Հայաստանի, իրենց «ազգային» հռչակած ուժերը սկզբից փորձեցին ասել, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն գալիս օգնության, որովհետև «սխալ հոդվածով են դիմել», հետո էլ հասկանալով, որ իրենց ասածը ապուշություն է և սուտ, ուղղակի լռեցին։ 

Հիմա, երբ արգելափակված է Լաչինի միջանցքը, իրենց «ազգային» հռչակած ուժերն ասում են, որ ՌԴ-ն Ղարաբաղի ինքնորոշման հարցը չի բարձրացնում և չի պարտադրում, խաղաղապահների թվաքանակը, ժամկետները չի մեծացնում, միջանցքն էլ չի բացում, որովհետև առաջինը Հայաստանը դա չի պահանջում։ 

Այս ամենի ամբողջ խնդիրն իրականում այն է, որ իրենց «ազգային» հռչակած ուժերի իղձը, փափագն ու նպատակը ամբողջ պետության վերածումն է ազգային միավորի՝ ինչ-որ կայսրության կազմում, որտեղ էլ «ազգային ուժերը» Հայերի միության նախագահի ու փոխնախագահի  պաշտոններում «ազգային հարցեր» առաջ կտանեն։ 

Զուր չի, որ այդ ուժերը բացեիբաց են «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունների միջև հակասության նշան դնում և իրենց հռչակում հենց «ազգային»։ Որովհետև ազգեր շատ, չափազանց շատ կան, բայց այդ ազգերից շատ քչերն են ժողովուրդ, որովհետև ժողովուրդն է, որ սահմանադիր է, այսինքն՝ ունի Սահմանադրություն, կամ թարգմանաբար՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։