Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշուստինը Ալմաթիում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Միշուստինը Ալմաթիում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Քաղաքականություն
12:01, 02 февраль 2023
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի Ալմաթիում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, նախատեսված է նրա զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալմաթիում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը և «Digital Almaty 2023» ֆորումը։ 

Առաջին օրը՝ հինգշաբթի, տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ կազմով, որից հետո Միշուստինը երկկողմ օրակարգ կունենա։ 

Հինգշաբթի օրվա առաջին կեսին կկայանա ՌԴ վարչապետի զրույցը Փաշինյանի հետ, այնուհետև նա կհանդիպի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ, իսկ օրվա ավարտին՝ Ղազախստանի իր գործընկեր Ալիխան Սմաիլովի հետ։ 

Ուրբաթ օրը նվիրված կլինի բազմաֆորմատ օրակարգին, ՌԴ վարչապետը կմասնակցի ֆորումին և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։