Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ խմբակցությունում շարունակվում են ՄԻՊ թեկնածուի շուրջ քննարկումները․ դեռևս որոշում չունենք․ Արուսյակ Ջուլհակյան

«ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ քննարկումներ եղել են, և դրանք, որքանով ինձ հայտնի է, շարունակվում են, և որքանով ինձ հայտնի է, այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,- այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Այնուհետև նա նշեց, որ եթե այդ որոշումը կայացվի, այդ մասին պատշաճ կերպով կտարածվի հաղորդագրություն, իսկ այդ հաղորդագրությունը տարածելու պատշաճ սուբեյկտը իրենց խմբակցության ղեկավար կազմն է։  

Հարցին՝ մամուլում, որպես ՄԻՊ թեկնածու, շրջանառվում է նաև իր անունը, որքանո՞վ է դա հավաստի, Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում։

Լիլիթ Թադևոսյան

Մանրամասները՝ տեսանյութում