Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության ցավակցության տեքստի հետ կապված

ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության ցավակցության տեքստի հետ կապված
Քաղաքականություն / Աշխարհ
20:39, 16 февраль 2021
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քրդստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում  13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը դատապարտում է նմանատիպ գործողությունները, եթե իրոք հաստատվի, որ Թուրքիայի քաղաքացիները սպանվել են «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների կողմից»:

Ի հակադրություն Վաշինգտոնի կասկածամտության՝ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել թուրք գերիներին, այդ թվում Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներին: