Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այն ինը երկրների դեսպաններին, որոնց հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը Թուրքիայում

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այն ինը երկրների դեսպաններին, որոնց հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը Թուրքիայում
Քաղաքականություն / Աշխարհ
20:08, 02 февраль 2023
Թուրքիայում հավատարմագրված ինը երկրների դեսպաններ հինգշաբթի օրը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ անվտանգության նկատառումներով Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսությունները փակելու պատճառով․ գրում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի ավելի վաղ ասել էր, որ մի շարք արևմտյան երկրներ «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները ահաբեկչական սպառնալիքի պատրվակով, բայց առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն իր հերթին «անընդունելի» է անվանել արևմտյան երկրների կողմից իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատանքը դադարեցնելու պատրվակները, իսկ նման հայտարարությունները՝ «անպատասխանատու»։

Ավելի վաղ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը Ղուրանն այրելու պատճառով Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ էր ծագել։

Թուրքիայում, ի պատասխան մահմեդականների համար սուրբ գիրքը պղծելու նպատակով Շվեդիայում տեղի ունեցած ակցիային, ասել են, որ չեն հաստատի Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։


Անահիտ Խաչատրյան