Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել թույլ տալ Սաակաշվիլիին բուժումն անցնել արտասահմանում

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել թույլ տալ Սաակաշվիլիին բուժումն անցնել արտասահմանում
Քաղաքականություն / Աշխարհ
22:22, 02 февраль 2023
Հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանը քննարկում է անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Ելույթ ունեցած բոլոր պատգամավորները, Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները համակարծիք են եղել, որ Վրաստանի իշխանությունները պետք է Սաակաշվիլիին հնարավորություն տան շտապ բուժում անցնել արտերկրի կլինիկայում․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրամիության դիրքորոշումն այն է, որ Վրաստանի իշխանությունները պարտավոր են գործել, եթե Սահակաշվիլիի առողջական վիճակը ծանր է, - ասել է բյուջեի և կառավարման եվրակոմիսար Յոհաննես Հանը։ -Բոլորը շահագրգռված են, որ Թբիլիսին հաշվի առնի անհերքելի համբավ ունեցող անկախ միջազգային կազմակերպության բժշկական փորձը ներգրավելու հնարավորությունը»։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրա համար ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, վստահ են եվրոպացի պատգամավորները. «Չպետք է թույլ տան, որ նա մահանա բանտում: Սահակաշվիլիի վիճակի համար ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Վրաստանի իշխանությունները, և եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, նրանք կպատասխանեն դրա համար»,- զգուշացրել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը` հավելելով, որ Վրաստանի կառավարությունը «ամոթալի» պահվածքը կտրուկ հակասում է նրա եվրոպական նկրտումներին։

«Խնդիրն արհեստականորեն է ստեղծված».Իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը կարծում է, որ Սահակաշվիլիի հետ կապված իրավիճակը միտումնավոր է հրահրվել, և պաշտոնական Թբիլիսիին կոչ է անում դադարեցնել նրա ազատազրկումը և թույլ տալ, որ քաղաքական գործիչը բուժվի։ «Դա կօգնի նորմալացնել և լիցքաթափել երկրում քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Վրաստանը վերադարձնել դեպի Եվրամիություն տանող ուղին»,- ասել է նա։


Անահիտ Խաչատրյան