Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«17+»-ի բեկորները փորձում են միավորել ջանքերը, բայց ոչինչ չի ստացվելու. Քոչարյանի ու Սարգսյանի էլեկտորատը կդառնա պայքարի օբյեկտ. 1in.am

«17+»-ի բեկորները փորձում են միավորել ջանքերը, բայց ոչինչ չի ստացվելու. Քոչարյանի ու Սարգսյանի էլեկտորատը կդառնա պայքարի օբյեկտ. 1in.am
Քաղաքականություն
16:31, 02 май 2021
Հայաստանի հանրապետական կուսակցությունը  հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով, գրում է 1in.am-ը։

Հինգշաբթի երկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին  հայտարարել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կարծիք հայտնելով, թե հնարավոր գործակցությունն ամենաարդյունավետն է լինելու իշխանափոխության համար։

ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ընդդիմադիր մյուս գործընկերների հետ փորձել են կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը, միևնույն ժամանակ արձանագրելով՝ իրենց դա չի հաջողվել։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ սրանով ամրագրվում է 17+-ի պառակտումը.«Մյուս կողմից էլ ակնհայտ է  նաև, որ այդ բեկորները փորձում են միատեղել իրենց ջանքերը ու հենց այդ համատեքստում պետք է դիտարկել վերոհիշյալ դաշինքի մասին հայտարարությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք սա նշանակում է, որ միմյանց դեմ են պայքարելու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մեր զրուցակիցը պատասխանեց.«Իհարկե այն  էլէկտորատը, որի վրա իրենք հույս են դնում՝ կարող է նման պայքարի օբյեկտ դառնալ, բայց պետք է նշել, որ շատ դեպքերում նրանք նաև մեծ դաշտ ունեն, որտեղ իրենց շահերը համընկնում են։ Իրենց նաև միավորում է ևս մեկ բան. իրենք, մեծ հաշվով, միավորվեն-չմիավորվեն, ռուս առակագիր Կռիլովի հայտնի առակի նման՝ երաժիշտները ոնց էլ նստեն, միևնույնն է նրանց նվագածից երաժշտություն դուրս չի գա, որովհետև այդ երաժիշտները «անսլուխ են», նրանց տեղափոխումից, միավորումից, անջատումից՝ որևէ բան չի փոխվում»։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ նրանք շատ մեծ շանսեր չունեն։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս այն կարծիքին է, որ այդ դաշինքը մեծ շանսեր ունի.«Պարզապես Քոչարյանի հետ «ախպերաբաժին» են անում, երկուսն էլ բացարձակ ռեյտինգ չունեն։ Քոչարյանի մասին գոնե մեկ-մեկ հարց են տալիս, նրանք ասպարեզում ընդհանրապես գոյություն չունեն» Քոչարյանի մասին հարցերն էլ՝ մինուսով, որպես հակահերոս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի ու Սարգսյանի՝ իրար դեմ պայքարելուն, մեր զրուցակցին ասաց.«Ծովահրեշը երևի կիսվել է, գուցե շահերի անհամատեղություն ունեն։ Նայց նրանք ոխերիմ բարեկամներ են, երեսուն տարի առաջ Արցախից սկսել են քայլել դեպի Հայաստան։ Իսկ Վանեցյանը, երբ խոսում է Հայաստանի ապագայի մասին, հարց եմ տալիս՝ ի՞նչ կապ ունի նա Հայաստանի ապագայի հետ։ Նրան շանս էր տրված, բայց նա նախընտրեց մնալ անցյալի ճահճի մեջ»,-եզրափակեց Շիրինյանը։