Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին․ Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքականություն
10:29, 03 май 2021
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը։
 
Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:
 
Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:
 
«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ։