Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց ԸՕ-ում փոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը․Տեսանյութ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց ԸՕ-ում փոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը․Տեսանյութ
Քաղաքականություն
10:37, 03 май 2021

ԱԺ պետաիրավական հաձնաժողովում այսօր պետք է քննարկվեր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, սակայն հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն առաջարկեց դեռ վաղուց շրջանառված նախագծի քննարկումը հետաձգել երկու ամսով։  


Ներկայացնելով հետաձգման պատճառը՝ պատգամավորն ասաց, որ նախ գալիք նիստի օրակարգը բավականին հագեցած է և այս նախագիծը, որ առանձին քննարկվելու անհրաժեշտություն ունի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում տեղ գտած որոշ առաջարկություններ նաև իրացնելու, ժամանակի, ինչպես նաև բազմաթիվ բանավոր առաջարկություններ կան բովանդակության հետ կապված։


«Դրանք քննարկելու հետ կապված մեզ մի քանի օր պետք կլինի, հետևաբար, այս նախագիծը, ինչպես մենք քննարկել ենք  իրար հետ աշխատանքային կարգով  մենք կքննարկենք հաջորդ շաբաթվա սկզբին՝ արագացված ընթացակարգով, երկու ընթերցմամբ կընդունենք»,-ասաց Համազասպ Դանիելյանը։


Հանձնաժողովը  որոշեց երկու ամսով հետաձգել այս հարցի քննարկումը։