Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ն չի մասնակցի վարչապետի ընտրության նիստին.Hraparak.am

ԲՀԿ-ն չի մասնակցի վարչապետի ընտրության նիստին.Hraparak.am
Քաղաքականություն
10:39, 03 май 2021
Այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որով խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի: Բայց քանի որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար, վարչապետի ընտրության առաջին փուլը կձախողվի, եթե անակնկալներ չմատուցվեն, իհարկե:

Մենք տեղեկացանք, որ նիստին չի մասնակցելու ԲՀԿ խմբակցությունը: Ասացին` խմբակցությամբ որոշում ունեն անգամ շենք չգալու:

Տեղեկություն կար, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի նիստին, սակայն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք նման որոշում չունեն, այսինքն` նիստին կմասնակցեն: Նա նաև հայտնեց, որ իրենց կողմից թեկնածուի առաջադրում չի լինելու: