Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր
Քաղաքականություն
20:08, 16 февраль 2021
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին:


ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: