Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե փորձեր լինեն պայմանավորվածություններ խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ն գումարել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշմամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։ 

Իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտանոկատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավաքվել են, որպեսզի ի կատար ածեն այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների  ղեկավարաների հետ, մինչ այդ էլ քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հետ և ձեռք բերվել պայմանավորվածություն՝ սույն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսօր ընտրությունների առաջին փուլն է։

«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ մի պահի, ինչ-որ ուժեր երկրորդ փուլում փորձելու են  այսպես ասած, այլ սցենար զարգացնել։ Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ եթե այդպիսի փորձեր լինեն՝ պայմանավորվածություններ խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում, այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտվելու փորձեր չեն արվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չի պատրաստվում բնականաբար որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալ, այլ ցանկանում է մի հարցի անդրադառնալ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ։ 

Նա տեղեկացրեց, որ այսօր ինքը կնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և բոլորին կոչ է անում անպայման պատվաստվել, ԱԺ-ի պատգամավորներին ևս խնդրում է, որ պատվաստվեն, ընդ որում՝ լուսաբանեն  այդ պատվաստման փաստը։

«Որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, և կա մեծ հավանականություն, որ աշխարհում 2021 թվականի երկրորդ կեսից  կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահամանփակումներ կարող են մտցվել։ Հիմա քննարկվում է այդ հարցը, որոշում կկայացվի թե ոչ, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։