Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առօրյայում օգտագործվող որոշ դեղեր ավելի ծանր հետևանքներ ունեն, քան կորոնավիրուսի պատվաստանյութը ․ Նարեկ Զեյնալյան․ Տեսանյութ

«Կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու միակ տարբերակը պատվաստանյութն է, իսկ դիմակներն ու ախտահանիչ նյութերն ընդամենը օգնող տարբերակներ են», -այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու հավելեց, որ առաջիկայում ԱԺ-ում կկազմակերպվի պատվաստման գործընթաց․ «Խնդրում և հորդորում եմ դիմել ԱԺ աշխատակազմ պատվաստվելու համար, իսկ մեր քաղաքացիներին՝ խնդրում և հորդորում եմ դիմել պոլիկլինիկաներ, որպեսզի կանխենք այն մահերը, որոնք առաջանում են կորոնավիրուսի հետևանքով»։ 

Նարեկ Զեյնալյանը հավաստիացրեց, որ որոշ դեղեր, որոնք մենք առօրյայում օգտագործում ենք՝ դրանց  հնարավոր ծանր հետևանքներն ավելի շատ են, քան այն պատվաստանյութերինը, որոնք շահարկվում են․ «Ամբողջ աշխարհում գոյություն չունի որևիցէ դեղորայք, որևիցէ կենսաբանական նյութ, որը չունենա կողմնակի ազդեցություն, այդ թվում նաև ծանր կողմնակի ազդեցություն։ Պատվաստանյութերը նույնպես ունեն այդպիսի կողմնակի ազդեցություններ, բայց այստեղ տարբերությունը ռիսկերի և ռիսկերի գնահատման մեջ է։ Երբ մենք ունենում ենք , որևէ գանգատ, հիվանդություն, ցավ՝ դիմում ենք բժշկի, դեղատան աշխատողին, որը դեղորայք է նշանակում և մենք հոժարակամ խմում ենք այն առանց խորանալու այդ դեղի կողմնակի, հնարավոր ծանր ազդեցությունների մեջ։ Պատվաստվելու դեպքում պետք է դրսևորվի որոշակի կամային հատկություններ։  Առկա բոլոր շահարկումները հաշվի առնելով մարդիկ խուսափում են պատվաստվել, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ որոշ դեղեր, որոնք մենք առօրյայում օգտագործում ենք հնարավոր ծանր հետևանքներն ավելի շատ են, քան այն պատվաստանյութերինը, որոնք շահարկվում են»։

Պատգավորն անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյոք կորոնավիրուսով արդեն իսկ հիվանդացած և բուժված անձինք ևս պետք է պատվաստվեն և ընդգծեց․ «Գոյություն չունի այնպիսի վիճակագրություն թե ինչքան է պահպանվում իմունիտետը, հետևաբար նրանց ևս ցուցված է պատվաստվելը։