Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողմ՝ 1, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75․ ԱԺ-ն վարչապետ չընտրեց․ վարչապետի հաջորդ ընտրությունը՝ մայիսի 10-ին

Կողմ՝ 1, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75․ ԱԺ-ն վարչապետ չընտրեց․ վարչապետի հաջորդ ընտրությունը՝ մայիսի 10-ին
Քաղաքականություն
14:58, 03 май 2021
Կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով ՀՀ վարչապետի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն իրավունքի ուժով այսօր գումարվել էր ԱԺ հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվեց  ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ԱԺ-ն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» քվեարկելու է ձեռնպահ: 

Ըստ պայմանավորվածության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է երկու անգամ առաջադրվի որպես ՀՀ վարչապետի թեկնածու, երկու անգամ պետք է չընտրվի, որից հետո ԱԺ-ն կլուծարվի և կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։

Վարչապետի հաջորդ ընտրությունը տեղի կունենա մայիսի 10-ին։