Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք ասում, որ պետք է ատել նախկիններին․ Հրաչյա Հակոբյան․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ անձամբ պատվաստվել է մի քանի օր առաջ՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով։

Հակոբյանն անդրադարձավ նաև անկախ պատգամավորների այն նախաձեռնությանը, որ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննի իր այն միտքը, որ ստորացնելով պետք է բերման ենթարկել Սյունիքում վարչապետին նման կերպ դիմավորողներին․
«Ես խոսել եմ այն հանցագործների և այն խուժանի մասին, ովքեր հայհոյել են է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ վարչապետին, այո նրանց պետք է ստորացնելով բերման ենթարկել»։

«Ա1+»-ի հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Սյունիքում տեղի ունեցածը օբյեկտիվ դժգոհությունների հետևանք էր,  Հակոբյանն ասում է․
«Ես երբևէ չեմ կարող ասել, որ այն խուժանական  դրսևորումը, որ տեսանք Սյունիքում, օբյկետիվ դժգոհության հետևանք է, այնտեղ խուլիգանական մի բանդայի պահվածք էր»։

Հակոբյանը պնդեց՝ իրենց ուժը հայհոյանքին ու բռնությանը դեմ է եղել նույնիսկ մինչև իշխանություն դառնալը։ 
Մեր դիտարկմանը, թե այս քաղաքական ուժի օրոք բաժանվեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, Հակոբյանն արձագանքում է․
«Եթե տարանջատում ես սևի ու սպիտակի, բնավ  չի նշանակում, որ դու ասում ես՝ այ սևին պետք է ատես, մենք չենք ասում, որ պետք է ատել նախկիններին»։

Այս մասին տեղեկացնում է a1plus-ը։