Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մինասյան, բա ո՞ւր է ընդդիմությունը, ես հիմա ստիպված ձեր աթոռի հետ եմ խոսում. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում շարունակում էր քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի ելույթի սկզբում ընդդիմությունը հեռացավ դահլիճից, և Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Հեռացող ընդդիմության ուրվականի ներքո ընթերցանության ժամ եմ հայտարարել՝ ուղղված Դաշնակցությանը, ընդդիմությանը»: 

Նա, անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների և մասնավորապես Անդրանիկ Թևանյանի ելույթին, ասաց. «Ալիևը կարող է կնոպկան սեղմել, պարոն Թևանյանը խոսի, ու ինքը էլ բան չի անի»:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, որը հայտարարում էր, թե այսօրվա իշխանությունը վերացրել է քաղհասարակությունը, Հանրային խորհուրդը, Հայկ Կոնջորյանն ասաց. «Պարոն Մինասյան, բա ո՞ւր է ընդդիմությունը, ես հիմա ստիպված խոսում եմ ձեր աթոռի հետ: Կամ հարգելի Թևանյան, ո՞ւր եք դուք: Հարգելի գործընկերներ, ո՞ւր եք, չկաք: Ինչ-որ պահի ձեր դեմքերը կարող եմ մոռանալ և ձեր աթոռները հիշել»:

Նա նշեց, որ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանին չի մասնակցում, իսկ հետո հեռակա վարչապետի պատասխաններին է արձագանքում. «Դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն եք, եկեք տետ-ա-տետ հարցեր տվեք, հարցերի պատասխանները լսեք»: