Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարգիս Խանդանյանը ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանը ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Քաղաքականություն
15:51, 09 февраль 2023
Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում շարունակում էր քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Այսօր տեղի ունեցած քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա էր 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 68, դեմ 0»: