Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը

Նիկոլ Փաշինյանը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը
Քաղաքականություն / Հայաստան
22:32, 14 февраль 2023
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։ 

Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։ 

Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։