Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը պատմական է համարել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցը

Տոյվո Կլաարը պատմական է համարել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցը
Քաղաքականություն
11:00, 15 февраль 2023
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է անվանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա նախատեսվող այցը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա։ Նա կհանդիպի հայ փրկարարների հետ, ովքեր առաքելություն են իրականացնում երկրաշարժից տուժած շրջաններում։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Անկարայում կհանդիպի նաև իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։