Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաներման նախագիծն ԱԺ-ում ընդունվելուց հետո ՀՀ նախագահն արագ ընթացք կտա, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Համաներման նախագիծն ԱԺ-ում ընդունվելուց հետո ՀՀ նախագահն արագ ընթացք կտա, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
13:27, 04 май 2021
«Համաներման շահառուները 5000-ից ավել են, ուզում եմ հաստատել, որ ԼՀԿ-ն մինչ պատերազմն այսպիսի նախաձեռնություն ունեցել է, որը մերժվել է։ Այն ժամանակ այդ մերժումն արդարացված էր»,- այսօր՝ մայիսի 4-ին,  ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝  զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագծի քննարկման ժամանակ։

Պատգամավորի տեսանկյունից այդ թվով 5000-ից ավելի մեր հայրենակիցներից շատերն ստացել են լավ կրթություն և հետ վերադառնալով Հայաստան կդառնան մոբիլիզացիոն ռեսուրս․ «Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ երկրից բացակայել են՝ սա առիթ է, որ վերադառնան և զգան իրենց անհրաժեշտությունը մեր հողի վրա։ Իրենք ունեն այդ պարտքի զգացումը, պատերազմի ժամանակ հեռու են եղել»։ 

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ համաներման նածագիծն ԱԺ-ում ընդունվելուց հետո ՀՀ նախագահն արագ ընթացք կտա, որպեսզի զինծառայությունից խուսափած, օրենքի ընդունման պահին 27 տարին լրացած և հետախուզման մեջ գտնվող անձինք կարողանան վերադառնալ Հայաստան։