Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը». Դավիթ Բաբայան

«ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը». Դավիթ Բաբայան
Քաղաքականություն
15:52, 04 май 2021
Արցախի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 4-ին, «Արցախի ներկան և ապագան» խորագրով հանդիպումների շրջանակում ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է քաղաքական գործիչների հետ նման ձևաչափով կազմակերպվող հանդիպումները: Ռեկտորը Դավիթ Բաբայանին պարգևատրել է բուհի 50-ամյա գործունեությանը նվիրված մեդալով:

Հանդիպմանը Դ. Բաբայանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, նոր մարտահրավերներին, հնարավոր զարգացումներին, պատասխանել ներկաների հարցերին։

Խոսելով Արցախում նոր պատերազմի հավանականության մասին՝ Դ. Բաբայանն այն ուղղակի բացառեց՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գործուն ներկայությունն Արցախում, Ադրբեջանը երբեք նման արկածախնդրության չի դիմի։

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումներին և սպանություններին՝ բանախոսն այն որակել է բարբարոսություն, նացիզմ:

« Կոչ ենք անում, որ միջազգային կազմակերպություններն ավելի լուրջ զբաղվեն այդ հարցով: Ադրբեջանում հայատյացությունը նացիզմի մի դրսևորում է»,- ավելացրել է ԱԳ նախարարը:

Արցախի կարգավիճակի մասին խոսելիս՝ Դ. Բաբայանը կարևորեց այն քայլերը, որոնք պետք է արվեն հետագայում՝ ունեցած ներուժով, համախմբածությամբ, միասնականությամբ: