Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին
Քաղաքականություն
16:50, 04 май 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ,Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ,Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահը փաստաթուղթը ստորագրել է այսօր` մայիսի 4-ին։

Հիշեցնենք` Աբրահամյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ,ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հունիսի 12-ին։