Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ծառուկյանը մենաշնորհ չունի»․ Միքայել Մելքումյան․ Տեսանյութ

ԱԺ-ում, ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով քաղաքացիների վարկերի ներման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկին ասաց, որ իրենք վեր են լուծել վարկերի թվաքանակն ու կառուցվածքը, համաձայն որի, մինչև 500 հազար դրամ վարկերը 2,2 միլիոն վարկի միավորից 1,4 միլիոն են կազմում, և ունեն դրա մեխանիզմը, թե ինչի հաշվին պետք է դա փոխհատուցվի։ 

Հարցին, թե տնտեսության մեջ մենաշնորհային դիրք ունեցողների վարած տնտեսական քաղաքականությունը՝ ինչպիսին են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, SAS-ի Արտակը, ինչպե՞ս է նպաստել, որ մարդիկ հայտնվեն նման իրավիճակներում՝ վարկեր վերցնեն գոյատևելու համար, Մելքումյանն ասաց․ «Դուք հավանաբար լավ չգիտեք, թե ի՞նչ է նշանակում տնտեսական մենաշնորհ։ Նախ պարոն Ծառուկյանը որևէ մենաշնորհ չունի։ Մենաշնորհի սահմանում կա և՛ տնտեսագիտորեն, և՛ պրակտիկ կյանքում։ Ծառուկյանը մենաշնորհ չունի, ինքը ներմուծող չէ, ինքը արտահանում է և որպես սեփականատեր տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և նրա գնահատականները այս իրավիճակին շատ իրատեսական են։ Մենք շատ պրակտիկ բան ենք ասում և ժամանակն է, որ մարդկանց ազատագրենք այս վարկերից։ Նախընտրական փուլում կասենք, թե որտեղից այդ գումարները»։