Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքականություն
11:40, 05 май 2021
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Առավոտի հետ զրույցում հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է․ «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել: Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա»: