Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Հաագա․Վարչապետը որոշում է ստորագրել

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Հաագա․Վարչապետը որոշում է ստորագրել
Քաղաքականություն
19:55, 20 февраль 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով:  

Այս մասին civic.am-ը տեղեկացավ  կառավարության կայքից։  

Եղիշե Կիրակոսյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ կներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: