Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4, Սիսիանում՝ 3 քաղաքական ուժ

Անիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4, Սիսիանում՝ 3 քաղաքական ուժ
Քաղաքականություն
12:35, 21 февраль 2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել է մարտի 26-ին  Շիրակի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում  տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մասին տեղեկանք։  

Civic.am-ը ԿԸՀ կայքից տեղեկացավ, որ Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Հայաստանի ժողովրդական ազատական միությունն» ու «Ռեֆորմիստների կուսակցությունը», ինչպես նաև «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։  

Սիսիան համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝  ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև  «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։