Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ` ՌՀՍՊ-ի հարցով

Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ` ՌՀՍՊ-ի հարցով
Քաղաքականություն / Աշխարհ
21:06, 21 февраль 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ՝ քննարկելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որն ավելի վաղ կասեցրել էր Ռուսաստանի Դաշնությունը։ գրում է gazeta.ru-ն՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին հղումով։

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի հետ՝ քննարկելու պայմանագիրը և միջուկային կայունության թեման»,- ասված է Սպիտակ տան պատասխանում։

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է նաև սպառազինությունների վերահսկման հիմնական միջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարումը։ Իսկ ՄԱԿ-ն անմիջապես արձագանքել էր ՌԴ նախագահի հայտարարությանը՝ նշելով «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերսկսեն ՌՀՍՊ-ի ամբողջական իրականացումը և վերադառնան սպառազինությունների վերահսկման երկխոսությանը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար»։


Անահիտ Խաչատրյան