Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմիրթաշ․ «Ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել»

Դեմիրթաշ․ «Ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել»
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:46, 21 февраль 2023
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը ներքաղաքական խնդիրներից զրուցել է թուրքական «T24» հեռուստաալիքի լրագրողի հետ 

Նա նշել է, որ ընտրությունները չեն կարող հետաձգվել, ընտրությունները հետաձգել նշանակում է հեղաշրջում անել, և ինչպես հուլիսի 15-ին (նկատի ունի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը-խմբ․), ժողովրդի մեջ կարթնանա ընդդիմանալու ցանկությունը։

«Ընտրությունները քաղաքական կուսակցությունները չեն անում, այլ՝ ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով ընտրություն կատարելը ժողովրդի իրավունքն է, ոչ թե քաղաքական գործիչների։ Ոչ ոք ժողովրդի իրավունքը չի կարող չեղարկել կամ հեղաշրջմամբ գողանալ»,- պարզաբանել է Դեմիրթաշը։

Աղբյուր`    Diken.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button