Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը
Քաղաքականություն / Աշխարհ
23:01, 21 февраль 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսաստանցիներին ՝ վստահեցնելով, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան չեն ձգտում ճնշել կամ ոչնչացնել իրենց երկիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ևս մեկ անգամ ասում եմ Ռուսաստանի ժողովրդին ՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ ԱՄՆ-ն չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա։ .. Միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք ցանկանում են խաղաղ ապրել հարևանների հետ, մեր թշնամիները չեն», - ասել է նա։