Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Քաղաքականություն
16:26, 05 май 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական  կապերը զարգանում են։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում ներկա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա», — ասված է հաղորդագրության մեջ։