Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման մասին
Քաղաքականություն / Աշխարհ
20:02, 23 февраль 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ։

«Ֆրանսիան ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա դատարանը խնդրել է, որ մինչև վերջնական որոշում կայացնելը Ադրբեջանը ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղությամբ: Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ խափանման միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Դատարանը բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժեց դրանք: 


Անահիտ Խաչատրյան